211652_close_icon
views-count1901 դիտում article-date 09:40 08-11-2018

Նորվեգիայում ավարտվել են ՆԱՏՕ–ի ամենախոշոր զորավարժությունները. Deutsche Welle

Նորվեգիայում ավարտվել են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ–ի ամենախոշոր զորավարժությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության գնահատմամբ՝ զորաշարժը շատ հաջող է անցել, հայտնում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2-%D0%BD%D0%BE%D1%80%D0%B2%D0%B5%D0%B3%D0%B8%D0%B8-%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B5%D1%80%D1%88%D0%B8%D0%BB%D0%B8%D1%81%D1%8C-%D0%BA%D1%80%D1%83%D0%BF%D0%BD%D0%B5%D0%B9%D1%88%D0%B8%D0%B5-%D0%BF%D0%BE%D1%81%D0%BB%D0%B5-%D1%85%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%B9-%D0%B2%D0%BE%D0%B9%D0%BD%D1%8B-%D1%83%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE/a-46189168]Deutsche Welle[/url]-ը։ «Մենք այստեղ շատ բան սովորեցինք»,–հայտարարել է ԱՄՆ ադմիրալ Ջեյմս Ֆոգգոն։ Իր հերթին Նորվեգիայի ԳՇ պետ Հոկոն Բրուն Հանսենը նշել է, որ զինվորականները ոգևորությամբ են մասնակցել զորաշարժին և մատնանշել է իրենց լարված աշխատանքը։ Trident Juncture զորավարժությունը անցկացվել է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Նորվեգիայի տարածքում, Բալթյան ծովում և հյուսիսային Ատլանտիկայում։ 50 հազար մասնակիցներից 10 հազարը Բունդեսվերի զինվորներ ու սպաներ են եղել, ընդ որում՝ նրանցից 8000 անմիջապես ներկա են եղել զորավարժություններին։ Բացի այդ, զորաշարժին մասնակցել են շուրջ 150 ինքնաթիռ և 60 նավեր։ ՆԱՏՕ–ն սա համարում է խոշորագույնը 1991 թվականից ի վեր։

Նմանատիպ նյութեր