հիմնական կայք
Լրահոս

Անասնաբուժական ենթահսկման մթերքների վերահսկողության ոլորտում Իրանի հետ կա լիակատար փոխըմբռնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անասնաբուժական ենթահսկման մթերքների վերահսկողության ոլորտում Իրանի հետ կա լիակատար փոխըմբռնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիի և Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդի հետ:


Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես նաև մեր երկրում «Հալալ»-ի գրասենյակ հիմնելու հնարավորությունները: Վերջինը, ըստ Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական մսամթերքի արտահանման ծավալների մեծացմանը (6 հազար տոննա 4 տարում), այլև խթան կհանդիսանա դրա արտահանմանն այլ երկրներ՝ օգտագործելով Իրանի՝ որպես տրանզիտ երկրի հնարավորությունները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով անասնաբուժության կարևորությունն ու դերը մարդկանց առողջության հարցում, կարևորել է վերահսկողության շրջանակներում իրականացվող յուրաքանչուր համագործակցության առաջարկ: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև անասնաբուժական վերահսկողությանը վերաբերող խնդիրների կարգավորմանն ու արտահանման ծավալների մեծացմանը: Պարոն Ավետիսյանն անդրադարձել է տրանսսահմանային հիվանդությունների վերահսկողության անհրաժեշտությանը՝ նշելով դրանց դեմ համատեղ պայքարի կարևորությունը:

«Հայաստանը, երկու տարի անընդմեջ պատվաստումների անցկացման արդյունքում, խուսափել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդությունից և դրա ռիսկի մակարդակն էականորեն նվազել է»,- տեղեկացրել է ՍԱՏՄ ղեկավարը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, վերահսկողական գործիքների համապատասխանեցման և փոխշահավետ համագործակցության շուրջ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք