211652_close_icon
views-count2820 դիտում article-date 11:45 07-11-2018

Հայաստանում համաներման շրջանակում 7 իրանցի է ազատ արձակվել

Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի 7 քաղաքացի, այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Երևանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը նպատակ ունի առաջ մղել Իրան-Հայաստան բարեկամական կապերը: Բացի այդ, դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր