հիմնական կայք
Լրահոս

BetConstruct-ը թողարկում է առաջին հայկական կրիպտոարժույթը

BetConstruct-ը թողարկում է առաջին հայկական կրիպտոարժույթը BetConstruct-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված իր նոր Fasttoken պրոդուկտը։

Fasttoken-ը «Ethereum blockchain» – ի վրա հիմնված լիակատար ապակենտրոնացված լուծում է, որն ապահովում է 100% թափանցիկություն և անվտանգություն բոլոր մասնակից կողմերի համար, այն է՝ խաղացողների, պրովայդերների, օպերատորների և աֆիլեյտների: Համակարգը կառուցված է չափազանց հարմարավետ ինտերֆեյսի հիմքով, ինչը ապահովում է վերջինիս պարզությունը և հասանելիությունը:

«Ոլորտում ձեռք բերած ավելի քան 15 տարվա փորձի և կատարած աշխատանքների արդյունքում մենք ձեռք ենք բերել հարյուրավոր հավատարիմ գործընկերներ, որոնց մեծամասնությունն, արդեն իսկ, պատրաստվում է ճանաչել Fasttoken-ը որպես իրենց կրիպտոարժույթ» – նշել է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

BetConstruct-ի ստեղծած կրիպտոարժույթային նախագիծ Fasttoken-ը, հնարավորություն է տալիս BetConstruct-ի հսկայական ցանցում իրականացնել տարբեր տեսակի գործարքներ` կատարել փոխանցումներ, աշխատացնել բլոկչեյն ծրագրեր, ինչպես նաև գործածել վերջիններս ընկերության և գործընկերների կայքերում առկա բոլոր խաղերում՝ Casino-ից մինչև Sportsbook, հետագայում՝ նաև Blockchain Casino-ն, որը շուկայում ամբողջովին նորարարական լուծում է:

Վաճառքի մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև վերջին նորություններից տեղյակ լինելու համար գրանցեք Ձեր էլփոստի հասցեն fasttoken.com կայքում կամ միացեք fasttoken telegram-ի խմբին:

Ավելացնենք, որ BetConstruct-ը Հայաստանի խոշորագույն ՏՏ ընկերություններից է, որը զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և սպասարկմամբ:

Համագործակցելով աշխարհի մի շարք երկրների առաջատար կազմակերպությունների հետ, BetConstruct-ը մշակում է խաղային ոլորտի առաջատար լուծումներ, որոնք ներկայումս շահագործվում են հարյուր հազարավոր օգտատերերի կողմից:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք