4112 դիտում
19:18 04-11-2018
Ադրբեջանում սպանել են 2 ծայրահեղականների
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Գյանջա քաղաքում երկու ծայրահեղականի հայտնաբերման ու վնասազերծման մասին, հայտնի է, որ վերջիններս պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել երկրում: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կրոնական ծայրահեղական խմբավորման հարող Ֆամիլ Ալեքբերովն ու Ռուստամ Րզաևը սպանվել են կատարված հատուկ գործողության ընթացքում:
Նշվում է, որ նրանք դիմադրություն են ցույց տվել իրավապահներին՝ կրակ բացելով նրանց ուղղությամբ, պատասխան գործողությունների արդյունքում էլ կասկածյալները ոչնչացվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է Կալաշնիկով զենք, ձեռքի F1 տիպի նռնակ, 200 գրամանոց երեք տրոտիլային նռնակ և երեք էլեկտրական դետոնատոր:
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
17:44 16-01-2014
Սիրիայում ծայրահեղականների կողմից խաղաղ բնակիչների սպանությունները ռազմական հանցագործություններ են. ՄԱԿ
2575 դիտում
19:17 25-03-2014
Մայր Աթոռը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների ահաբեկչական գործողությունները
1390 դիտում
22:55 28-03-2014
ԿԱՀ֊ում ծայրահեղականների հարձակման հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ