211652_close_icon
views-count2433 դիտում article-date 18:06 03-11-2018

Ուզբեկստանի ներկայացուցչին հաղթելուց հետո հասկացա, որ կարող եմ չեմպիոն դառնալ․ Շանթ Սարգսյան

«Վերջին տուրն ամենալարվածն էր, այն ոչ-ոքի ավարտելով՝ դարձա չեմպիոն: Առաջնության ընթացքում դժվարին պարտիա էր Ուզբեկստանի ներկայացուցչի դեմ մրցախաղը: Միայն սևերով նրա դեմ տարած հաղթանակից հետո հասկացա, որ կարող եմ դառնալ չեմպիոն»,- այսօրա մամուլի ասուլիսում ասել է շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մարզիչ Արման Փաշիկյանը ևս անդրադարձել է Հայաստանի հավաքականի անդամների խաղերին և Շ․ Սարգսյանի հաղթանակին․ «Ընդհանուր առմամբ մեր բոլոր մասնակիցները հաջող հանդես եկան: Շանթը մյուս շախմատիստներին ոչ մի հնարավորություն չտվեց և գրավեց առաջին տեղը: Տիգրան Սարգսյանը և Արթուր Դավթյանը կարողացան միջազգային կարգի վարպետի նորմա լրացնել: Առավել շատ սպասելիքներ ունեինք Աննա Սարգսյանից, սակայն օլիմպիադայից հետո նրա մոտ կարծես հոգնածություն նկատվեց»,- ասել է Փաշիկյանը։

Նմանատիպ նյութեր