211652_close_icon
views-count2549 դիտում article-date 15:52 03-11-2018

Գաբրիել Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ Հովհաննես Յազիչյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին: «Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի հանձնման արարողությունից հետո ասել է նախարարի պաշտոնակատարը: Գաբրիել Ղազարյանը նաև ընդգծել է Հովհ. Յազիչյանի կատարած աշխատանքների կարևորությունը՝ արտերկրում բնակվող պատանիների և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության ավելացման, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Պարոն Յազիչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, իր աշխատանքային գործունեությունը և մարզական նվաճումները բարձր գնահատելու համար: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամները՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր