6177 դիտում
20:25 02-11-2018
Եթե ՀՀ-ում գեթ 1 ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան
Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող տեղեկատվությանը՝ ինչպես ինքն է գրել «ռազմագերիների» վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ճիշտ է՝ Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը, և կարծում եմ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»:
Հիշեցնենք, որ ըստ «Ինտերֆաքս Ադրբեջանի» հրապարակման՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Նմանատիպ նյութեր
3021 դիտում
14:26 18-01-2021
Ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները. Լավրով
5087 դիտում
16:29 23-10-2020
Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Արծրուն Հովհաննիսյան
33770 դիտում
20:09 20-05-2018
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանն ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել սահմանին, հայկական կողմը զգուշացրել է
Այս բաժնից
367 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
271 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը