4035 դիտում
16:47 27-10-2018
Հայտնի է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման օրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Պ. Պորոշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում մասնակցելու է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական, պաշտպանության ոլորտի համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ Էրդողանի ու Պորոշենկոյի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ ամիս, Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
10:01 15-10-2021
Սպիտակ տունն արձագանքել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
772 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել