211652_close_icon
views-count9869 դիտում article-date 16:19 27-10-2018

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի, Արցախի իշխանությունների համար: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/952474.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը լավ հնարավորություն կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: «Գիտեք, ամեն մեկը խոսում է իր անունից: Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Հնարավորություններ կտա, բայց ես ասեմ, որ չի կարող լինել լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովրդի և Արցախի իշխանությունների համար»,- ասաց Փաշինյանը: Նա նաև հավելեց, որ համացանցում որոշ մարդիկ ԼՂ հարցի հետ կապված «մինի փոթորիկներ» են կազմակերպում՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի համար: «Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանալի է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: «Մենք որևէ լուծման պարագայում պետք է լինենք հրապարակային: Մարդիկ էլի հին սովորություններով են առաջնորդվում: Ինչպես իրենք կուլիսներում արդեն որոշում էին և փորձում էին ժողովրդի հետևում ինչ-որ բան անել, մենք նման գործելաոճ չենք ունենալու, որովհետև ես չգիտեմ, թե նախկինում ոնց են համարել, բայց ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծողը որևէ կառավարություն է կամ ես, կամ որևէ վարչապետ: Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և կոնկրետ՝ Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը և տվյալ դեպքում նաև սփյուռքը, որովհետև սա համահայկական հարց է: Նրանք գնում են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը սեփականաշնորհել էին իրենց, հիմա էլ փորձում են սեփականաշնորհել ինձ՝ առանց իմ կարծիքը հարցնելու: Մի սեփականաշնորհեք, որովհետև ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ, որովհետև այդ հարցի լուծողը Հայաստանի ժողովուրդն է»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Անդրադառնալով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ցանկացած հանդիպման ժամանակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին խոսում է. «Բայց, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մեզ հաջողվել է շատ արագ կոնկրետ քայլեր իրականացնել և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում՝ զինադադարի վիճակի շատ թե քիչ պահպանման ուղղությամբ, հիմա դրանից գո՞հ են, թե՞ դժգոհ են»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր