211652_close_icon
views-count14977 դիտում article-date 21:29 25-10-2018

Նոր սերնդի IQOS-ի վաճառքը մեկնարկել է Տոկիոյում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջերս մի շարք միջազգային պարբերականներ, ինչպիսիք են Forbes-ը, CNBC-ն, New York Times-ը և այլոք, աակտիվորեն քննարկում են նոր IQOS-ի մեկնարկը։ Ուսումնասիրելով արտադրողի՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի, պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը, պարզեցինք, որ Տոկիոյում (Ճապոնիա) մեկնարկել է ընկերության կողմից ստեղծված նոր սերնդի ամենաառաջադեմ թութունի տաքացման համակարգի վաճառքը։ IQOS 3-ը և IQOS 3 Multi-ն նորարարական IQOS համակարգի վերջին մոդելներն են, որոնք տաքացնում են թութունը՝ այն այրելու փոխարեն, ու ավելի լավ այլընտրանք են, քան սիգարետ ծխելը։ Սա Ֆիլիպ Մորրիսի կողմից երբևէ իրականացված ամենամեծ համաշխարհային մեկնարկն է, որին մասնակցել է մոտ 6000 մարդ։ Միջոցառման շրջանակներում ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանդզոպուլոսը ներկայացրել է նոր IQOS3 –ը և IQOS3 Multi-ն, իսկ ներկա գտնվող օգտատերերը հնարավորություն են ունեցել փորձարկել սարաքավորումներն և հարակից աքսեսուարները: Ճապոնական այգի հիշեցնող միջավայրում ժամանցն ապահովել են միջազգային աստղեր [url=https://www.instagram.com/djkaori_official/?fbclid=IwAR01qbNfkSgEDIEuShQHIApJ5Lph6qPiBZlupQDmXr5RCPeBP6aLBSttOkI]DJ Կաորին[/url] և [url=https://www.instagram.com/shinichiosawa/?hl=en]Shinichi [/url]Osawa-ն: Հյուրերը վայելել են նաև Ճապոնիայի անցյալը, ներկան և ապագան արտացոլող անկրկնելիշոու ծրագիրը։ Վերջին 4 տարվա ընթացքում մոտ 6 միլիոն չափահաս ծխողներ, որոնց կեսից ավելին ապրում է Ճապոնիայում, արդեն անցում են կատարել IQOS-ին։ Նոր սերնդի սարքերը կոչված են մոտեցնելու առանց ծուխ ապագան։ Ֆիլիպ Մորրիսի նպատակն է օգնելմիլիոնավոր չափահաս ծխողներին հնարավորինս շուտ անցում կատարել ավելի քիչ վնասակար այլընտրանքների: Ընկերությունը պատրաստակամ էներկայացնել այրվող սիգարետը փոխարինող արտադրատեսակների մի ամբողջ պորֆել, ինչպես նաևառանց ծուխ այլընտրանքներ առաջարկել չափահաս այն ծխողներին, ովքեր չեն պատրաստվում թողնել ծխելը։ Նոր մոդելի IQOS-ի մեկնարկին Անդրեն նշեց․ «Մեր երազանքը ծխողների համար ավելի լավ այլընտրանք ստեղծելն էր, և IQOS-ը այս երազանքն իրականություն դարձրեց․ սա հեղափոխություն է աշխարհի 1․1 միլիարդ ծխողների համար»։ Ֆիլիպ Մորրիսում վստահ են․ առանց ծուխ արտադրատեսակների հիմքում ընկած բեկումնային մտածողության, առաջադեմ գիտության և տարիների գիտահետազոտական աշխատանքի շնորհիվ թութունի տաքացումով աշխատող համակարգերը ավելի մոտ են դարձնում առանց ծուխ ապագան: Նոյեմբերի 15-ից IQOS 3- ը ևIQOS 3 Multi-ն պաշտոնապես հասանելի կլինեն Ճապոնիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և Կոլումբիայում, որից հետո կտարածվեն նաև մյուս երկրներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր