211652_close_icon
views-count4534 դիտում article-date 16:03 24-10-2018

«Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. «Որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրներն անվտանգության մարտահրավերներն են: Մենք բացառապես բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ գտնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության լուծման համար: Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելու բոլոր փորձերն անթույլատրելի են եւ դատապարտելի»:

Նմանատիպ նյութեր