211652_close_icon
views-count3983 դիտում article-date 12:22 24-10-2018

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով` այցի վերաբերյալ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Նաղդալյանը հիշեցրեց նաև, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հանդիպում է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: «Ջոն Բոլթոնը հանդիպելու է վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում:

Նմանատիպ նյութեր