211652_close_icon
views-count3455 դիտում article-date 16:48 19-10-2018

Եվրամիության աջակցությամբ արևային վահանակներ կտեղադրվեն Երևանի բնակելի շենքերի տանիքներին

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակներում արևային վահանակներ կտեղադրվեն մայրաքաղաք Երևանի 90 բնակելի շենքերի տանիքներին: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագիծը կազմակերպվում է ԵՄ-ի աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակներում: Արևային վահանակները կօգտագործվեն վերելակների սնուցման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության նպատակով: Այս ընթացքում կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ՝ ընդհանուր իրազեկվածության բարձրացման և շենքերի կառավարիչներին ծրագրի վերաբերյալ մանրամասներ տրամադրելու նպատակով:

Նմանատիպ նյութեր