211652_close_icon
views-count4316 դիտում article-date 16:23 19-10-2018

Արվեստը հանուն խաղաղության․ ֆոլկլյոր պարի միջազգային փառատոն Հայաստանում

«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում 2018 թ-ի հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» ֆոլկլյոր (ազգագրական) պարի միջազգային փառատոնը։ Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է՝ արվեստի, մշակույթի և, հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություն ամրապնդել և նոր կապեր զարգացնել՝ Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը՝ համընդհանուր խաղաղապահության գործում։ Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։ Հայաստանը կներկայացնի «Սասնա ծռեր» ազգագրական պարային համույթը։ Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։ Փառատոնի՝ «Պարում ենք Նոյի երկրում» խորագիրը կրող գալա-համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Նմանատիպ նյութեր