211652_close_icon
views-count2404 դիտում article-date 14:57 19-10-2018

Մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք. Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Կապան քաղաքի համայնքներից մեկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակը և որևէ հարց լուծելու մեթոդաբանությունն այն է, որ Հայաստանի ժողովրդի համար պետք է ստեղծվի աշխատելու հնարավորություն: «Մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում և հայրենիքում: Եվ սա է պատճառը, որ մենք մտածում ենք, որ քաղաքացին պետք է լինի ազատ, պետք է լինի հպարտ, քաղաքացին պետք է լինի աշխատանքի նկատմամբ հարգանքով և քաղաքացու ցանկացած աշխատանք պետք է հարգվի: Գիտեք, մի տրամաբանություն կա, որ որոշ մարդիկ այստեղ՝ Հայաստանում ինչ-որ գործեր չեն անում, գնում են Ռուսաստանում ամեն գործ էլ անում են: Ես ուզում եմ ասել, որ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի: Առաջին հերթին ես իմ հարգանքը տածում եմ աշխատող մարդու նկատմամբ: Եվ ես գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ: Որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքն այսօր այսպես ամուր ոտքերի վրա կանգնած չէր լինի»,- ասաց Փաշինյանը: Նա հավաքված քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքի համար:

Նմանատիպ նյութեր