211652_close_icon
views-count2469 դիտում article-date 15:48 19-10-2018

Ինգուշեթիայի ՍԴ-ն կքննի Չեչնիայի հետ սահմանների մասին աղմկահարույց համաձայնագրի սահմանադականությունը

Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 25-ին կստուգի Չեչնիայի հետ սահմանների մասին աղմկահարույց համաձայնագրի սահմանադականությունը, ասվում է գերատեսչության կայքում: Նման պահանջով դատարան է դիմել Ինգուշեթիայի խորհրդարանի պատգամավորների խումբը: Ավելի վաղ Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանն արդեն բացասական գնահատական է տվել օրինագծին՝ վճռելով, որ համաձայնագիրը կարող է հաստատվել միայն հանրաքվեի արդյունքներով: Այդուհանդերձ հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ինգուշեթիայի և Չեչնիայի վարչական սահմանների մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել: Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին երկու հանրապետությունների ղեկավարների՝ Յունուս-բեկ Եվկուրովի և Ռամզան Կադիրովի միջև: Փաստաթուղթը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել ինգուշների շրջանում՝ հանգեցնելով զանգվածային ցույցերի: Ինգուշեթիայի բնակիչները, մասնավորապես, դժգոհ են, որ փաստաթուղթն ամրագրում է Խորհրդային Միության փլուզումից հետո Չեչնիայի ու Ինգուշեթիայի միջև կռվախնձոր դարձած Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին: Ինգուշեթիայի բնակիչները պնդում են, որ փաստաթղթով բավարարվել են միայն Գրոզնիի պահանջները:

Նմանատիպ նյութեր