211652_close_icon
views-count1767 դիտում article-date 13:27 19-10-2018

Էկվադորը և Վենեսուելան արտաքսել են միմյանց դեսպաններին

Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից: Հայտնել է EFE գործակալությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բարդացել են Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսի արած արտահայտություններից անմիջապես հետո, որն Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին ստախոս է անվանել: Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Էկվադորի նախագահը ստել է, երբ, սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել է, թե ամեն օր իր երկիր է ժամանում 6 հազար վենեսուելացի: «Նրա հայտնած թիվը նշանակում է, որ ամեն օր և յոթ տարվա ընթացքում Վենեսուելայից Էկվադոր պետք է մեկներ 140-ական ավտոբուս»,- պարզաբանել է Ռոդրիգեսը։

Նմանատիպ նյութեր