211652_close_icon
views-count3765 դիտում article-date 12:49 19-10-2018

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախարարները ևս հրաժարվեցին մասնակցել Էր Ռիադի գագաթնաժողովին

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչենը և Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային ներդրումային խորհրդաժողովին՝ կապված լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու հարցում այդ երկրի առայժմ ոչ հստակ դերակատարության հետ, տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/world/2018/oct/18/liam-fox-pulls-out-of-saudi-event-over-alleged-of-jamal-khashoggi]theguardian[/url]-ը: Նշվում է, որ Մնուչինը նման որոշում է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ քննարկումից հետո: Հոկտեմբերի 2-ին Հաշքաջին, որը բացահայտորեն քննադատում էր Սաուդյան Արաբիայի ղեկավարներին ու անձամբ երկրի գահաժառանգ արքայազնին, մտել է Թուրքիայում սաուդյան հյուպատոսության շենքը և անհետացել: Թուրքիայի ոստիկանությունը պնդում է, որ լրագրողն սպանված է: Սաուդյան իշխանությունները ժխտում են իրենց մեղսակցությունը լրագրողի անհետացմանը և խոստանում են համակողմանի հետաքննություն անցկացնել: Նախօրյակին էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին իր մասնակցությունը չեղարկելու մասին հայտարարել Էր Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգել է պլանավորված ուղևորությունը Մերձավոր Արևելքի երկրներ և հայտարարել, որ բաց է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Մինչ այդ հայտնի է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»: Future Investment Initiative համաժողովը նախաեսված է անցկացնել հոկտեմբերի 23-25-ին Ռիադում: Ինչպես նշվում է միջոցառման կայքում, անցյալ տարի դրան մասնակցել է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից:

Նմանատիպ նյութեր