211652_close_icon
views-count4409 դիտում article-date 10:57 19-10-2018

Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ լրագրողները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ Ալիևի հետ իր պայմանավորվածությունները Ադրբեջանի նախագահը պահո՞ւմ է: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանում իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ու դա Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է: Նա ասաց, որ հիմա ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, ու ցանկացած տե­ղեկատվություն կարող են միմյանց փոխանցել կես ժամվա ընթացքում: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն՝ հրա­դադարի խախտման դեպքում կա՞պ եք հաստատում, նա պատասխանեց. «Այնպես չի, որ ամեն դեպքի ժա­մանակ կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր