5089 դիտում
09:53 19-10-2018
«Մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում». նախարարի պատասխանը աջ ղեկով մեքենաներին առնչվող հարցին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որևէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, և մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան և պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձևի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:
Մեր մյուս հարցին, թե մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել, նախարարն ավելի ցնցող պատասխան տվեց. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13025 դիտում
15:09 22-12-2017
Կողմ կլինեի, որ, օրինակ, աջ ղեկով մեքենաներին արգելեն տաքսի ծառայություններ մատուցել. Տիգրան Քեյան. Aysor.am
1273 դիտում
08:58 09-12-2020
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Այս բաժնից
20761 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին