2594 դիտում
22:47 18-10-2018
Մարմնամարզիկների թիմը մեկնում է աշխարհի առաջնություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը լիարժեք կազմով կմասնակցի հոկտեմբերի 25-ին Դոհայում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը իրենց վարպետությունը կցուցադրեն բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը,Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Բազմամարտիկների արդյունքներին կգումարվեն նաև առանձին գործիքներից մեր տղաների մեկական լավագույն ցուցանիշները,որոնք հաշվի են առնվում թիմային պայքարում:
Աշխարհի 43-րդ առաջնությունը վարկանիշային է: Քսանչորս լավագույն թիմերին է իրավունք տրվում մասնակցելու 2019թ. աշխարհի առաջնությանը, որը բնույթով նաև օլիմպիական վարկանիշային ստուգատես է:
ՀՀ հավաքականին Քաթար կուղեկցեն գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Արտյոմ Ավետյանը,Կարեն Բաղդասարյանը,Հայկ Նազարյանը: Մրցակարգի համաձայն յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ներկայացնի միջազգային կարգի երկու մրցավար: Այդ դերում կլինեն Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը:
Մեր պատվիրակությունը Քաթարից կվերադառնա նոյեմբերի 5-ին, որից հետո, նոյեմբերի 20-ին, հավաքականը կմեկնի Գերմանիայի Գոթբուս ` աշխարհի գավաթի խաղարկություն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
19:47 23-04-2021
Եվրոպայի առաջնություն. Հայաստանի մարմնամարզիկների թիմը սպասելիքներն արդարացնում է
1262 դիտում
15:24 05-04-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ. ֆոտոշարք
4678 դիտում
17:08 19-01-2018
Արթուր Դավթյանը համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում է
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3706 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն