2939 դիտում
20:34 18-10-2018
Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է.
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը, այսինքն՝ ձեզնից մեկը:
20-րդ դարում, Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը, և դա է պատճառը, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվեց գիտությունների ակադեմիա, որը դարձավ մեր գիտական մտքի շարժիչ ուժը:
Ես հպարտությամբ եմ ուզում հիշատակել Հայաստանի գիտությունների ակադեմիայի բոլոր նախագահներին՝ առաջին և հիմնադիր նախագահ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն, ակադեմիան իրական գիտական բարձունքի հասցրած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, անկախության առաջին տարիներին ակադեմիան պահպանած Ֆադեյ Սարգսյանին և, իհարկե, նշել ակադեմիայի ներկայիս նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին»:
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
15:10 11-04-2016
Մեկնարկում է «Նոբելյան օրեր Երևանում»-ը, Հայաստանում կլինեն Նոբելյան 5 մրցանակակիրներ
Այս բաժնից
577 դիտում
10:57 19-04-2024
Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել