211652_close_icon
views-count2331 դիտում article-date 21:12 18-10-2018

Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

ՄարդուիրավունքներիպաշտպանԱրմանԹաթոյաննայսօրընդունելէԿարմիրխաչիմիջազգայինկոմիտեիհայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավարՔլերՄեյթրոին և նույն կազմակերպության ՊաշտպանականբաժնիհամակարգողԶուրաբԲուրդուլիին: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ ՔլերՄեյթրոինկարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ։ Բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։ Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր