8985 դիտում
19:17 18-10-2018
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: «[url=https://armenpress.am/arm/news/951388/]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ինչը կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:
«Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա, ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնությունների արդյունք է»,- նշեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
4645 դիտում
19:58 03-10-2018
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռ չի հաստատվել. Նիկոլ Փաշինյան
2760 դիտում
15:05 01-03-2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
3781 դիտում
19:44 10-01-2021
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարներն այսօր հանդիպել են Գորիսում, Տավուշում հանդիպում ծրագրված չէ․ ՀՀ ԱԱԾ
Այս բաժնից
301 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն