211652_close_icon
views-count45340 դիտում article-date 19:01 18-10-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107-ն ու Niva-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհին: Ժամը 14:00-ի սահմաններում միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Թորոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 77 PD 977 համարանիշի և Ախթալա քաղաքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Խաչիկյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AO 495 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Կարեն Մարտիրոսյանը և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևոր, 25-ամյա Երվանդ Առաքելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր