5194 դիտում
22:52 18-10-2018
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվեց «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 17-ին անցկացվեց «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկոն: Միջոցառման ընթացքում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ներկայացնելով Հայաստանում ոչ այդքան հաճախ կատարվող կոմպոզիտորների գործեր: Երեկոյի ընթացքում նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ ելույթ ունեցան սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դաշնակահար Նարե Կարոյանը:
Դաշնակահարուհի Նարե Կարոյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, ունի ակտիվ համերգային գրաֆիկ: 2017 թվականից գերմանական Բեռգիշ Գլադբախ քաղաքի Sinngewimmel արվեստների կենտրոնի ղեկավարն է: Փաստում է՝ վերջին անգամ Կամերային նվագախմբի հետ հանդես է եկել 11-12 տարեկանում:
«Շատ ուրախ եմ, որ նվագեցինք միասին: Առաջին անգամ էի համագործակցում մաեստրո Վահան Մարտիրոսյանի հետ: Փ. Հինդեմիթի Թեմա և չորս վարիացիաներ. Չորս խառնվածք ստեղծագործությունը, որը ներկայացրինք համերգի ընթացքում, շատ քիչ կատարվող գործ է: Հինդեմիթից ընդհանրապես փոքր-ինչ վախենում են, բայց այս գործը շատ գեղեցիկ է: Ափսոս, որ շատ չի հնչում: Կարծում եմ՝ Կամերային նվագախումբն էլ էր հաճույքով կատարում այն»,-նշում է Նարե Կարոյանը:
ՀՊԿՆ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ փաստում է՝ թե՛ Նարե Կարոյանի, թե՛ Արմեն Հյուսնունցի հետ առաջին անգամ էին համագործակցում, բայց միասին հանդես գալու ցանկություն մշտապես ունեցել են: Մարտիրոսյանի խոսքով՝ համերգային ծրագրում ներկայացրել են գործեր, որոնք հազվադեպ են հնչում Հայաստանում: Մասնավորապես, երեկոյին ներկայացվեց նաև Հ. Վիլա Լոբոսի Ֆանտազիա սոպրանո սաքսոֆոնի և նվագախմբի համար գործը, ինչպես նաև Ա. Հյուսնունցի Արիա և պար, Նորից գարուն ստեղծագործությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
18:45 19-12-2014
Երգեհոնային երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
1068 դիտում
17:00 04-11-2021
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «44» խորագրով համերգ՝ ի խոնարհում պատերազմի հերոսների
Այս բաժնից
775 դիտում
09:06 29-03-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Արարատի ու Կոտայքի մարզերում
460 դիտում
23:27 28-03-2024
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան