211652_close_icon
views-count5556 դիտում article-date 17:22 18-10-2018

Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին

Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են: Այս մասին այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: «Բոլորի ցավն էլ տանեմ, ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան: Կարևորը՝ ուզում եմ մի բան ասել՝ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, որ բան փոխվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/18/Gagik-tsarukyan/2822472]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր