211652_close_icon
views-count10474 դիտում article-date 17:40 18-10-2018

Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝

ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները: Տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց Ռուզաննա Ազրոյանին և Դանիել Դանիելյանին: Գևորգ Դանիելյանը շնորհավորեց նորանշանակ դատավորներին դատավորի բարձր, միևնույն ժամանակ, բարդ ու պատասխանատու կոչումը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրանք՝ համալրելով Վարչական դատարանի երիտասարդ կազմը, ջանք չեն խնայի վարչական արդարադատությունը պատշաճ իրականացնելու, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, ինչպես նաև դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործում:

Նմանատիպ նյութեր