1229 դիտում
16:24 18-10-2018
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 17-ից 18-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման և ծեծի 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 2, շորթման, սպանության սպառնալիքի, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտրական իրավունքի խախտման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և բնակարանային գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
17:57 03-10-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը)
5692 դիտում
19:38 05-10-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 5-ը)
3186 դիտում
20:50 06-10-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 6-ը)
Այս բաժնից
301 դիտում
18:19 18-04-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
310 դիտում
18:05 18-04-2024
Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել են պատվավոր հյուպատոսներին