211652_close_icon
views-count35319 դիտում article-date 15:44 18-10-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota Camry-ն և Opel-ը․ կա վիրավոր․ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի փողոցի սկզբնամասում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ 29-ամյա Սամսոն Եղյանի վարած Opel մակնիշի 35 VP 960 համարանիշի և Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ 45-ամյա Ստյոպա Բաղդասարյանի վարած Toyota Camry մակնիշի 88 XX 003 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Բաղդասարյանի ուղևոր Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 34-ամյա Վահե Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վանահ Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները ՝ Մանուկ Կարապետյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր