211652_close_icon
views-count2229 դիտում article-date 16:50 18-10-2018

Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման մասին հոդված ամրագրել

Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել: Քվեարկությունից հրաժարվել են չորս խմբակցություններ՝ սոցիալիստները, կոմունիստները, լիբերալները և լիբերալ-դեմոկտրատները, տեղեկացնում է [url=https://ria.ru/world/20181018/1530944013.html?referrer_block=index_main_6]ria.ru[/url]-ն։ «Հիսունչորս ձայն է տրվել պաշտպանության համար: Եթե 13 պատգամավորներ՝ լիբերալ դեմոկրատները և լիբերալները, չլքեին նիստերի դահլիճը, ապա օրինագիծը կարող էր հաստատվել»,- ասել է խորհրդրանի նախագահ Անդրիան Կանդուն: Տեղական օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ է, որ օրինագիծը պաշտպանի 67 պատգամավոր: «Դա երկրի ձախողումն է, որը եվրոպական ապագա ստեղծելու շանս ուներ: Մենք քննարկում ենք եվրոպական ինտեգրացման հարցի շուրջը հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունը: Հնարավոր է, որ այն անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը (2019 թվականի փետրվարի 24-ին)»,- եզրափակել է Կանդուն: Մոլդովայի սահմանադրության մեջ եվրաինտեգրացման ուղեգիծը ամրագրելու մասին առաջարկությունն արել էր Դեմոկրատական կուսակցությունը 2017 թվականի սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր