3126 դիտում
14:15 18-10-2018
Ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կօգտագործի նոր մոտեցումներ. Վալերիյ Օսիպյան
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիարժեք պատրաստ է դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ Ոստիկանությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ:
Վալերի Օսիպյանը պնդեց նախկինում արած հայտարարությունը, որ ընտրությունների հետ կապված հանրապետության ողջ տարածքում ոստիկանության կողմից աննախադեպ հսկողություն է լինելու:
«Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այստեղ մենք կօգտագործենք նոր մոտեցումներ՝ հատկապես մարզերում»,- ասաց Օսիպյանը՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ հայտնել:
Նմանատիպ նյութեր
7047 դիտում
18:59 07-08-2018
Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Վալերիյ Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
6590 դիտում
13:03 06-09-2018
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել. Վալերիյ Օսիպյան
Այս բաժնից
532 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
511 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր