211652_close_icon
views-count2236 դիտում article-date 13:37 18-10-2018

ՀՀ կառավարությունը հավանեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում: 2017թ. լրացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2010թ. Տոկիոյում Հայաստանի, իսկ 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանությունների բացումը նպաստել է երկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը: «ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր