211652_close_icon
views-count43277 դիտում article-date 12:33 18-10-2018

Խոշոր ու կասկադյորական վթար Շիրակի մարզում․ 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին, իսկ հետո գնացքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ հոկտեմբերի 17-ին խոշոր ու կասկադյորական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 28-ամյա Տարոն Բալոյանը իր վարած BMW մակնիշի 35 PM 217 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել հողաթմբին և, առաջ ընթանալով, բախվել գնացքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Դավիթ Ասատրյանն ու Արմեն Պողոսյանը։ Ա․ Պողոսյանի հանձարարականով, ում կողմից նյութեր են նախապատրաստվում, BMW-ի և գնացքի վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն սթափության աստիճանը պարզելու համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր