211652_close_icon
views-count1682 դիտում article-date 12:59 18-10-2018

ԵՄ-ի ղեկավարները որոշեցին Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել նոյեմբերին

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել առայժմ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Brexit-ի շուրջ, որը պլանավորված էր նոյեմբերի 17-18-ին: Այդ մասին tass.ru-ի թղթակցին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր: «Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարվել է, որ ներկայում ԵՄ-ի 27 երկրները չեն պլանավորում արտահերթ գագաթնաժողով կազմակերպել Brexit-ի շուջ»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ ղեկավարները պատրաստ են նման հանդիպում անցկացնել միայն այն դեպքում, եթե «էական առաջընթաց ձեռք բերվի բանակցություններում»: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչև 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նմանատիպ նյութեր