211652_close_icon
views-count2569 դիտում article-date 12:07 18-10-2018

ՏԻՄ ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 21-ին, ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

Հոկտեմբերի 21-ին` Հայաստանի 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում: Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր