211652_close_icon
views-count3560 դիտում article-date 10:59 18-10-2018

Ինչ սկզբունքով են կազմելու ԲՀԿ ցուցակը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին երեկ լրագրողները հարցրին՝ նախկինում ձեր ցուցակում շատ գործարարներ, բիզնեսով զբաղվողներ կային, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարները պետք է հեռու մնան քաղաքականությունից, այս հայտարարությու­նից հետո պատրաստվո՞ւմ եք ձեր ցուցակներն այլ կերպ, այլ սկզբունքով կազմել: Նաիրա Զոհրաբյանը պա­տասխանեց. «Մեր ցուցակը կազմելու ենք մե՛ր սկզբունքով, այն սկզբունքով, ինչը կորոշի ԲՀԿ-ն: Այս պահին որևէ քննարկում, թե ինչ սկզբունքով է կազմվելու ցուցակը, չի եղել»: Լրագրողները ճշտեցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն է էլի գլխավորելու ցուցակը, Նաիրա Զոհրաբյանն իր անձնական տեսակետը հայտնեց. «Կարծում եմ և պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակն անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը»: Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չե՞ք համարում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, օլիգարխն այն մարդն է, ով պետական լծակներն օգտագործում է սեփական բիզնես կայս­րության բարեկեցության համար»»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր