211652_close_icon
views-count4396 դիտում article-date 10:46 18-10-2018

ՀՀԿ–ի էքզիստենցիալ ճգնաժամը՝ սպասվող ընտրությունների շեմին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարևոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են առանց արմատական ընդդիմության, եթե, իհարկե, չի մասնակցում ՀՀԿ-ն: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել, ապա ակամայից դառնալու է ընդդիմություն՝ բոլորի, առաջին հերթին ֆավորիտ ուժի համար: Հետևաբար ենթադրել կարելի է, թե ինչ ծանր գին կվճարի ՀՀԿ-ն, եթե մասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից՝ կկարողանա «անցնել», թե ոչ: ՀՀԿ-ի առաքելությունն այս շրջանում պետք է դառնա ոչ թե մասնակցել-չմասնակցելու հարցի մասին ներկուսակցական բանավեճը, այլ ճշգրտումը մի կարևոր հարցի՝ մասնակցել կամ չմասնակցել հանուն ինչի՞: Նախկինում նրանք իրենց այս հարցը երբեք չեն տվել, կամ տվել են, բայց ունեցել են շատ տրիվիալ պատասխան՝ հանուն իշխանության: Հիմա այլևս հանուն իշխանության քաղաքականությանը մասնակցելու սցենարը անհնարին է ՀՀԿ-ի համար: Հետևաբար, եթե այդ կուսակցությունը որոշում է շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է ձևակերպի հարցն ու տա պատասխանը: Փաստացի ՀՀԿ-ի, իսկ նախկինում ՀՀՇ-ի օրինակով մենք տեսնում ենք կուսակցական համակարգի կրախը Հայաստանում: Թե՛ ՀՀՇ-ն, թե՛ ՀՀԿ-ն իրենց ազդեցության ամենաբարձր կետում դարձան ընդամենը իշխանության կուսակցություն: Նրա օրինակը պետք է լինի քաղաքական մյուս ուժերի, հատկապես ՔՊ-ի աչքի առաջ, որն այսօր սահուն կերպով վերածվում է սովորական և հերթական իշխանական կուսակցության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր