211652_close_icon
views-count7271 դիտում article-date 10:33 18-10-2018

Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են տուժող դարձնել գաղտնալսման գործով․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երեկ առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տա­լու վերաբերյալ: Տեղեկությու­նը մեր զրույցում հաստա­տեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Մեր զրույցում նա պարզաբանեց, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակու­թյունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առե­րևույթ հաստատում են Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողու­թյուններին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դիմումը մուտք է եղել գրասենյակ: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նրանք այս գործի շրջանակում տուժո­ղի կարգավիճակ ունեն: Քոչարյանին տուժող ճանաչե­լու դիմումը ամենայն հավանականությամբ պայմանա­վորված է նրանով, որ գաղտնալսված հեռախոսազ­րույցում ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը խոսել են Քոչար­յանի կալանքի մասին: Վերջինս ընդհանուր իրավասու­թյան դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա ազատ արձակվել վերաքննիչ դատարանում: Ներկա­յումս գործը գտնվում է վճռաբեկ դատարանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր