11290 դիտում
10:20 18-10-2018
Խուզարկել են Արմեն Գևորգյանի տունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահներին նոր տվյալներ են հայտնի դառնում Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի կատարած տարատեսակ հանցագործությունների մասին։
«Ժամանակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը։ Քննիչները փաստաթղթեր, տարբեր պայմանագրեր, սեփականության վկայականներ են փնտրել, սակայն չեն գտել։ Հետքերը թերևս վաղօրոք էին մաքրվել։
Այդուհանդերձ, հաջողվել է տեղեկություններ ստանալ Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի համատեղ կասկածելի որոշ գործարքների մասին՝ մի քանի միլիոն դոլարի հասնող շենքերի, բիզնեսների տեսքով։ Կասկածներ կան, որ Գևորգյանի և նրա մտերիմների անունով գրանցված ունեցվածքի մի մասը իրականում պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արմեն Գևորգյանն իր ունեցվածքի մի մասը ձևակերպել է հոր անունով։ Որևէ տեղ չաշխատող ու թոշակառու նրա հայրը ներկայումս բնակվում է Հյուսիսային պողոտայում, մեկ միլիոն դոլար արժեցող բնակարանում, իսկ 2008-ին էլ մեկ միլիոն դոլարի ներդրում է արել Մայրապետյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
637 դիտում
09:10 25-01-2015
Ատլանտայում երկու ինքնաթիռ են խուզարկել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
1402 դիտում
15:21 18-02-2015
Շվեյցարական ոստիկանությունը խուզարկել է HSBC բանկի գրասենյակները
Այս բաժնից
679 դիտում
08:13 13-04-2024
ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում միայն մեկ հարց է․ «Ժողովուրդ»
562 դիտում
07:54 13-04-2024
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
598 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»