211652_close_icon
views-count7511 դիտում article-date 23:58 17-10-2018

Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

Անհայտ անձինք մահափորձ են իրականացրել Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիսի նկատմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, նախագահը չի տուժել: Մահափորձն իրականացվել է Պոն Ռուժ քաղաքում, որտեղ անցկացվում էին Հայիթիի անկախ պետության հիմնադիր Ժան Ժակ Դեսսալինի մահվան 212-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հաղորդվում է, որ ազգային հերոսի հուշարձանին ծաղիկներ դնելու պահին հարձակում իրականացնողները կրակ են բացել նախագահի ուղղությամբ: Թիկնապահներին հաջողվել է անվտանգ տեղ տանել նախագահին: Անվտանգության ծառայության երկու աշխատակից վիրավորվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր