211652_close_icon
views-count4239 դիտում article-date 22:15 17-10-2018

Տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։ Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի գործունեության ընթացքում կատարված աշխատանքները՝ դրանցում առանձնացնելով հատկապես ճանապարհաշինական, ենթակառուցվածքային ծրագրերը, ընդգծելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Հակոբ Արշակյանն ընդգծել է ճանապարհաշինական ծրագրերում բարձր որակ ապահովելու և նախանշված ժամկետները պահպանելու կարևորությունը։ Անդրադարձ է եղել նաև հեռանկարային ծրագրերին, մասնավորապես, տրանսպորտային համակարգերի, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր