211652_close_icon
views-count12294 դիտում article-date 20:44 17-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում: Շնորհակալություն հայտնելով հրավերի, շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը՝ նկատելով, որ երկկողմ որոշակի ծրագրերի մշակման ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար առկա է լայն դաշտ: Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը և նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր