211652_close_icon
views-count28684 դիտում article-date 17:41 17-10-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Ախթալա քաղաքում բախվել են 25-ամյա վարորդի Mercedes-ն ու 47-ամյա վարորդի УАЗ-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ, 25-ամյա Գագիկ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 35 QR 688 համարանիշի և Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թելման Օհանյանի վարած УАЗ մակնիշի 910 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թ. Օհանյանը, նրա ուղևոր, Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Բագրատ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ախթալայի բժշկական կենտրոն, իսկ Գ. Կարապետյանը և նրա ուղևոր, Ախթալա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարիետա Կարապետյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ վարդանյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր