4179 դիտում
17:07 17-10-2018
Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի ղեկավարների հետ հանդիպումներում վերջինս մի քանի անգամ նշել է վերադառնալու իր ցանկության մասին: Նեյմարը կարոտում է «Բարսելոնայում» ձևավորված կոլեկտիվին և շարունակում է նրանց հետ շփվել:
Նեյմարին Ֆրանսիայի առաջնությունը ձանձրալի է թվում, քանի որ ՊՍԺ-ն լուրջ մրցակից չունի: Բացի այդ, նրան հաճախ են խաղերի ժամանակ հարվածում և սադրում:
Երբ 2017-ին Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ, թիմի նախագահ Նասեր ալ-Հելայֆին խոստացել էր նրան Չեմպիոնների լիգայի հաղթանակի մեծ հնարավորություններ և անհատական մրցանակներ, սակայն բրազիլացին այս տարի չի ընդգրկվել լավագույն խաղացողների շարքում:
Նեյմարի հիմնական հավակնորդները «Ռեալն» ու «Բարսելոնան» են, թեպետ մադրիդյան ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ նրան ձեռք բերելու ցանկություն չունի:
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
19:41 27-06-2019
«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը ցանկանում է վերադառնալ, բայց մենք չենք ցանկանում
1988 դիտում
14:33 19-06-2019
Նեյմար. Ես ցանկանում եմ վերադառնալ տուն՝ «Բարսելոնա»
2038 դիտում
19:52 13-09-2014
«Բարսելոնա» - «Ատլետիկ»`2:0. Նեյմարը` դուբլի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը