3066 դիտում
16:21 17-10-2018
Հայաստանի պատանի օլիմպիականների արդյունքները գոհացնող են
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հոկտեմբերի 18-ին կավարտվի պատանեկան ամառային օլիմպիական երրորդ խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ասպարեզ մտավ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան:
Ինչպես հայտնի է, բազմամարտում նա մտել էր եզրափակիչ` լավագույն ությակ: Չորս առարկաներով կատարած վարժությունների ընդհանուր արդյունքում նա վաստակեց 60.950 միավոր, գրավեց 6րդ տեղը,որը համարվում է մրցանակային:
Գոհացրեց նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը ազատ լողաոճում մտավ եզրափակիչ ու սահմանեց հանրապետական երկու ռեկորդ: Հիշեցնենք, որ մինչ այս մեր երկրի ներկայացուցիչներից ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել էր ոսկե, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալ:
Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 23-ին, ժամը 00.50-ին` Դոհա-Երևան չվերթով:
Նմանատիպ նյութեր
1266 դիտում
19:02 03-06-2021
Մոսկվայում տեղի է ունեցել պատանի օլիմպիականների միջազգային հավաքը
900 դիտում
17:48 22-02-2021
Սիլվա Սարգսյանը գոհացնող արդյունք ցույց տվեց
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում