9935 դիտում
15:49 17-10-2018
Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունը ՌԴ քննչական մարմինը ահաբեկչություն է որակել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտմբերի 17-ին։ Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիքովի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործադրման պատճառով:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:
Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
08:37 15-03-2014
Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ղրիմի խորհրդարան՝ իրենց տեսակետը հայտնելու. Ժողովուրդ
1500 դիտում
14:33 17-03-2014
Ղրիմի իշխանությունները Ղրիմի անկախության մասին որոշում են ընդունել
754 դիտում
15:13 04-06-2023
Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին