211652_close_icon
views-count83835 դիտում article-date 13:38 17-10-2018

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցող ռուս վարորդը՝ խմած վիճակում խոշոր ավտովթարի հեղինակ. նա իրեն օգնողներին ասում էր. «Իմ դեղ ու դարմանը օղին է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության բնակիչ՝ 61-ամյա Վիկտոր Իլյինը իր վարած Volvo մակնիշի EA 4607 50 RUS համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանաարհի 89-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իր ինքնազգացողությունը լավ է։ Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում. խմածության աստիճանը եղել է բարձր՝ 2.234 ցուցանիշի։ Մինչ ոստիկանները, բժիշկներն ու քաղաքացիները փորձում էին վարորդին ցուցաբերել հոգեբանական օգնություն, նա վերցրեց օղու շիշը և սկսեց կոնծել՝ ասելով, որ իրեն օգնություն պետք չի, իր դեղ ու դարմանը սա է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել տեխնիկայով, որը բերվել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման համար։ Այն բարձված է եղել ձայնային ապահովման տեխնիկայով և բեմի կոնստրուկցիայով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր