211652_close_icon
views-count3433 դիտում article-date 12:31 17-10-2018

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ

Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ: Թափուր պաշտոններում ընտրվել են՝ Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, Արթուր Բաբկենի Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Ռամելա Նիկոլայի Դադայանը՝ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով, Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր